IDBank-ը՝ Ներս Արի հաղորդման հյուր․ պատմում ենք idcoin-ի մասին

IDBank-ը՝ Ներս Արի հաղորդման հյուր․ պատմում ենք idcoin-ի մասին

Օրեր առաջ Ներս Արի հաղորդմանը հյուրընկալվել էին IDBank-ի Մարքեթինգի բաժնի ղեկավար Տաթևիկ Հովհաննիսյանը և Էկոհամակարգի զարգացման և գործընկերների հետ համագործակցության մենեջեր Գոհար Ղուկասյանը։ Քննարկման առանցքային թեման idcoin-ն էր՝ IDBank-ի լոյալության նոր միավորը։

Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի․ այսինքն՝ կուտակված միավորները կարելի է ամբողջությամբ օգտագործել ցանկացած տեսակի գնումների համար։ Անհրաժեշտ է միայն սքանավորել QR կոդը Idram&IDBank հավելվածով և համակարգը, ի թիվս վճարման այլ աղբյուրների, կառաջարկի նաև idcoin-ը։

idcoin-ը հնարավոր է օգտագործել նաև կոմբո-վճարումների ժամանակ։ Համակարգն ավտոմատ կառաջարկի վճարել idcoin-ով, և եթե idcoin-ի մնացորդը չբավարարի, ապա գումարի մնացած մասը Ձեր ընտրությամբ կարող է գանձվել ինչպես Ձեր` IDBank-ի քարտերից ու հաշիվներից կամ Իդրամ դրամապանակից, այնպես էլ Idplus լոյալության հարթակում առկա բոնուսներից ու նվեր քարտերից։

idcoin-ի ստացման, օգտագործման ու այլ մանրամասների մասին կարող եք իմանալ զրույցից՝ դիտելով հոլովակը։

 ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ