Քաղաքաշինության կոմիտեն համայնքապետարանների աշխատակիցների համար կազմակերպում է urban.e-gov.am համակարգի կիրառման վերաբերյալ դասընթացներ

Քաղաքաշինության կոմիտեն համայնքապետարանների աշխատակիցների համար կազմակերպում է urban.e-gov.am համակարգի կիրառման վերաբերյալ դասընթացներ

Քաղաքաշինության կոմիտեն շարունակում է համայնքապետարանների աշխատակիցների վերապատրաստման դասընթացները՝ ներկայացնելու քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման էլեկտրոնային համակարգը։

Ըստ Քաղաքաշինության կոմիտեի հաղորդագրության` օգոստոսի 1-ից նախատեսվում է Կոտայքի, Արմավիրի, Արարատի և Լոռու մարզերում քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման ողջ գործընթացն իրականացնել բացառապես էլեկտրոնային եղանակով՝ urban.e-gov.am հարթակում։

Էլեկտրոնային համակարգի կիրառությանը նախապատրաստվելու համար Քաղաքաշինության կոմիտեն հերթական դասընթացներն է կազմակերպել 4 մարզերի 35 համայնքների մասնագիտական ստորաբաժանումների աշխատակիցների համար։ Նրանք կոմիտեի և «VX Soft» ընկերության մասնագետների օգնությամբ զարգացրել են urban.e-gov.am համակարգով աշխատելու կարողությունները, փորձարկել համակարգի միջոցով էլեկտրոնային քաղաքաշինական փաստաթղթերի ձևակերպման գործընթացները։

Կոմիտեի ներկայացուցիչերը նաև պատասխանել են մասնակիցների հարցերին, ներկայացրել գործընթացի առանձնահատկություններին վերաբերող օրենսդրական պարզաբանումներ: