Աստանայում առաջին անգամ կկայանա հանդիպում ՇՀԿ+ ձևաչափով

Աստանայում առաջին անգամ կկայանա հանդիպում ՇՀԿ+ ձևաչափով

Աստանայում Շանհայյան համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում առաջին անգամ կկայանա ՇՀԿ+ ձևաչափով հանդիպում, որին կմասնակցեն Ադրբեջանի, Թուրքիայի, Քաթարի, Մոնղոլիայի, ԱՄԷ-ի, Թուրքմենստանի ղեկավարները և մի շարք միջազգային երկրների ներկայացուցիչներ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Հուլիսի 4-ին ՇՀԿ+ ձևաչափով հանդիպում է լինելու, մինչ այդ, բոլոր հրավիրված երկրները ներկայացված են եղել ՇՀԿ-ի ընդլայնված նիստում, և այժմ պաշտոնապես հայտարարվել է նոր ձևաչափ», - ասել է Ուշակովը:

Նա նշել է, որ առաջիկա հանդիպման թեման բազմակողմ երկխոսության ամրապնդումն է, կայուն խաղաղության և զարգացման ձգտումը, հիմնականում դիտարկվելու են ՇՀԿ-ի և հրավիրված երկրների միջև միջազգային և տարածաշրջանային թեմաներով համագործակցության հարցերը։

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, ԱՊՀ գործադիր քարտուղարը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավարը, Պարենի անվտանգության իսլամական կազմակերպությունը, Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների համաժողովը (CICA), Տնտեսական համագործակցության կազմակերպությունը նույնպես հրավիրված են այդ հանդիպմանը», - հավելել է Ուշակովը։