Չինաստանը և Շվեյցարիան մտադիր են խորհրդակցություններ սկսել ազատ առևտրի մակարդակի բարձրացման շուրջ

Չինաստանը և Շվեյցարիան մտադիր են խորհրդակցություններ սկսել ազատ առևտրի մակարդակի բարձրացման շուրջ

Չինաստանը և Շվեյցարիան պայմանավորվել են խորհրդակցություններ սկսել երկու երկրների միջև ազատ առևտրի մակարդակի բարձրացման վերաբերյալ: Այս մասին հայտնում է Չինաստանի առևտրի նախարարությունը:

Կողմերը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր և պայմանավորվել հնարավորինս շուտ սկսել պաշտոնական բանակցությունները չին-շվեյցարական ազատ առևտրի համաձայնագրի արդյունավետության մակարդակը բարձրացնելու համար: Չինաստանի առևտրի նախարարության կայքը նշում է, որ երկու երկրների պաշտոնյաները հանգամանալից մտքեր են փոխանակել առևտրատնտեսական հարաբերությունների իրավիճակի մասին: Հանդիպմանը մասնակցել է բիզնեսի և արդյունաբերության շուրջ 30 ներկայացուցիչ, այդ թվում այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Nestle-ն և Novartis-ը:

Չինաստանի առևտրի նախարարի խոսքով՝ չին-շվեյցարական առևտրատնտեսական հարաբերությունները դրական դինամիկա կա: Նա մատնանշել է երկու երկրների սերտ կապերը, որոնք հաջողությամբ լրացնում են միմյանց: Նախարարը հավելել է, որ վերջին տասնամյակում Չինաստանը և Շվեյցարիան դրական արդյունքների են հասել, այդ թվում՝ ներդրումային ոլորտում՝ շնորհիվ առկա երկկողմ ազատ առևտրի համաձայնագրի:

Չինացի պաշտոնյան հույս է հայտնել, որ Շվեյցարիան կհակազդի պրոտեկցիոնիզմին և միակողմանի միջոցառումներին և կշարունակի ապահովել «չինական ձեռնարկությունների համար արդար և բաց ներդրումային միջավայր»:

Աղբյուրը`   b24.am