Վրաստանում մասամբ բացվել է էներգակիրների բորսան

Վրաստանում մասամբ բացվել է էներգակիրների բորսան
Արդեն գործարկվել են առաջիկա և ընթացիկ վաճառքի շուկաները։ Առք ու վաճառքի գործարքները կամավոր կլինեն։ Էներգակիրների բորսայի ամբողջական գործարկումը հետաձգվել է մինչև 2025 թվականի հուլիս:  Այս մասին հայտնում է Sputnik Грузия-ն: 

Տարվա ընթացքում Վրաստանի կառավարությունը մոնիտորինգ է իրականացնելու շուկայում առևտուր իրականացնելու և իրավասությունների կուտակման ուղղությամբ, որպեսզի էլեկտրաէներգիայի բորսայի անցումը հնարավորինս անցնցում լինի։


Սպառողները կարող են մեկ օր շուտ հայտ ներկայացնել մատակարարներին՝ ՀԷԿ-երից, ՋԷԿ-երից և ներկրողներից էներգիա ձեռք բերելու համար, իսկ շուկայական գինը կսահմանվի առաջարկի և պահանջարկի հիման վրա։


Աղբյուրը`   banksnews.am