NEWS.am Ռուսաստանը ցանկանում է «Հյուսիս-Հարավ» միջանցքի երթուղում ներառել Հայաստանի հետ սահմանային անցակետը

NEWS.am Ռուսաստանը ցանկանում է «Հյուսիս-Հարավ» միջանցքի երթուղում ներառել Հայաստանի հետ սահմանային անցակետը

Ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետը կարող է ներառվել «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի երթուղում։ Ըստ ТАСС-ի՝ դրա մասին հայտարարել է Հյուսիսային Օսիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոն։ 

«Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռներեցների միության հետ համատեղ աշխատում ենք «Վերին Լարս» անցակետը «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի երթուղում ներառելու հնարավորության ուղղությամբ», - ասված է հաղորդագրության մեջ։

Ըստ Հյուսիսային Օսիայի ղեկավարի՝ Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միությունը Վլադիկավկազում հանդիպում է անցկացրել, որի ընթացքում լոգիստները քննարկել են «Վերին Լարս»-ը Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքում ներառելու հնարավորությունը։ Կազմակերպության նախագահ Ալեքսանդր Շոխինն ընդգծել է, որ «Վերին Լարս»-ով բեռնափոխադրումների ցամաքային ճյուղը հիանալի տեղավորվելու է Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի մեջ և լինելու է ոչ միայն կողմնակի ճյուղավորում, այլ ևս մեկ լիարժեք մայրուղի:

Ավելին`  news.am