Robinhood-ը ձեռք է բերում Pluto AI ներդրումային հարթակը

Robinhood-ը ձեռք է բերում Pluto AI ներդրումային հարթակը

Robinhood ամերիկյան բրոքերը ձեռք է բերում արհեստական ​​բանականության վրա հիմնված Pluto Capital ներդրումային խորհրդատվական հարթակը: Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

Pluto-ն իր հարթակի օգտատերերին առաջարկում է արհետական բաականության վրա հիմնված ներդրումային առաջարկություններ: Հարթակի հիմնադիրը՝ 24-ամյա Ջեյքոբ Սանսբերին, նշել է, որ անհատական հավաքածուները հասանելի են եղել միայն հարուստ ներդրողների համար, և Pluto-ի խնդիրն է փոխել դա ։

«Մեզ համար շատ կարևոր է մուտք ապահովել հանրային -անապարհով՝ բոլորի համար»,- ասել է նա:

Իր հերթին, Robinhood-ում դրական են արտահայտվում Pluto-ի մասին։ «Նրանք ստեղծել են տպավորիչ հարթակ, որը բարձր է գնահատվում ֆինանսական ծառայությունների ոլորտում: Արհեստական ​​բանականության ոլորտում նրանց փորձառությունը, ինչպես նաև միջնորդավճարները նվազեցնելու մեր առաքելությունը, կլրացնեն թիմի ջանքերը՝ մեր հաճախորդներին արհեստական ​​բանականությամբ աշխատող գործիքներ տրամադրելու համար», – ասել է Robinhood-ի ճարտարագիտության գծով փոխնախագահ Մայանկ Ագարվալը:

Աղբյուրը՝     fintech.am