Կլիմայի փոփոխությունները արևադարձային անձրևները տեղափոխում են դեպի հյուսիս

Կլիմայի փոփոխությունները արևադարձային անձրևները  տեղափոխում են դեպի հյուսիս
Կալիֆոռնիայի Ռիվերսայդի համալսարանի ամերիկացի գիտնականները պարզել են, որ առաջիկա տասնամյակների ընթացքում ածխաթթու գազի արտանետումները կհանգեցնեն արևադարձային անձրևների շարժմանը դեպի հյուսիս: Սա մեծ ազդեցություն կունենա Երկրի հասարակածային գոտու գյուղատնտեսության և տնտեսության վրա: Հետազոտությունները հրապարակվել են Nature Climate Change (NCC) գիտական ամսագրում:
 Մասնագետների խոսքով՝ տեղումների տեղաշարժը պայմանավորված կլինի մթնոլորտում ածխածնի ազդեցությամբ միջտրոպիկական կոնվերգենցիայի գոտիների ձևավորման վրա։ Սա հասարակածի երկայնքով կամ մոտակայքում գտնվող տարածքներ են, որտեղ միանում են Հյուսիսային և Հարավային կիսագնդերի պասսատները և բարձրանում դեպի մթնոլորտի ավելի զով շերտեր ՝ օվկիանոսներից մեծ քանակությամբ խոնավություն կլանելով: Քանի որ խոնավ օդը սառչում է մեծ բարձրություններում, գոյանում են ամպրոպներ, որոնք առաջացնում են հորդառատ անձրևներ:
 Այսպիսով, մերձարևադարձային կոնվերգենցիայի գոտիները ապահովում են աշխարհում տեղումների մոտ մեկ երրորդը:
Փոփոխությունների պատճառով առավել շատ կտուժեն հասարակածի երկու կողմերում գտնվող արևադարձային շրջանները, ներառյալ Կենտրոնական Աֆրիկայի երկրները, Հարավային Ամերիկայի հյուսիսը և Խաղաղ օվկիանոսի կղզային պետությունները: Սա կարող է ազդել պարենի համաշխարհային շուկայի վրա, քանի որ նշված տարածքներում աճեցնում են սուրճ, կակաո, բանան, շաքարեղեգ, թեյ, մանգո, արքայախնձոր, ինչպես նաև արտադրում են արմավենու յուղ:
Ըստ կանխատեսման ՝ արևադարձային անձրևների տեղաշարժը դեպի հյուսիս կտևի մոտ 20 տարի, որից հետո հարավային օվկիանոսների տաքացումը հակառակ ուղղությամբ կքաշի կոնվերգենցիայի գոտիները և այնտեղ կպահի ևս մեկ հազարամյակ: