Հաքերները ռեկորդային ծավալների կրիպտոարժույթներ են գողացել

Հաքերները ռեկորդային ծավալների կրիպտոարժույթներ են գողացել
Բլոկչեյնով զբաղվող TRM վերլուծական ընկերության տվյալներով՝ հաքերների միջոցով գողացված կրիպտոարժույթների ծավալն ընթացիկ տարվա առաջին վեց ամիսներին կրկնապատկվել է՝ կազմելով 1.38 մլրդ դոլար,– գրում է Bloomberg-ը:

Հինգ խոշոր հարձակումները կազմել եմ գողացված կրիպտոարժույթների 70%-ը: Ինչպես 2023 թվականին, այնպես էլ մյուս տարիներին, գողացված միջոցների մեծ մասը բաժին է ընկել փոքր թվով հարձակումներին։

Այնուամենայնիվ, այս տարի կրիպտոարժույթների գողության ծավալը ցածր է գրեթե 2 մլրդ դոլարից: Նշվում է, որ 2022 թվականը կրիպտոարժույթների գողությունների մասով ռեկորդային տարի է եղել:

Կրիպտոարժույթների գները, ինչպես այս տարի, այնպես էլ 2021 թվականի երկրորդ կիսամյակում աճել են՝ հասնելով ռեկորդային բարձր մակարդակի: TRM վերլուծական ընկերությունը պնդել է, որ, հավանաբար, բարձր գներն են նպաստում կրիպտոարժույթների գողության ծավալների մեծացմանը:

Հաքերների կողմից կրիպտոարժույթները գողանալու հիմնական եղանակները եղել են մասնավոր բանալիների և գաղտնի կոդերի ստացումը, որոնք էլ թույլ են տվել մուտք գործել կրիպտո դրամապանակ:

2024-ին ճապոնական DMM Bitcoin բորսայի վրա տեղի ունեցած ամենամեծ հարձակումը հանգեցրել է ավելի քան 300 մլն դոլար արժողությամբ Bitcoin-ների գողության: Հարձակման պատճառը, սակայն դեռևս հայտնի չէ։

Աղբյուրը՝    banksnews.am