Ապօրինի սևահողի տեղափոխման ու օդի աղտոտման նվազեցման շուրջօրյա ստուգայցեր. ԲԸՏՄ

Ապօրինի սևահողի տեղափոխման ու օդի աղտոտման նվազեցման շուրջօրյա ստուգայցեր. ԲԸՏՄ

Հանրապետության բոլոր մարզերում շարունակվող հողի բերրի շերտի ապօրինի դուրսբերման և տեղափոխման կանխարգելիչ միջոցառումների ընթացքում հունիսի 13-ից հուլիսի 8-ն ընկած ժամանակահատվածում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչները Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում արձանագրել են  իրավախախտման 6 դեպք։

Երևան-Սևան մայրուղում կանխվել է «ԶԻԼ» և «ԿԱՄԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենաներով առանց համապատասխան թույլտվության ապօրինի 17 խմ սևահողի և 14.2 խմ հողի բերրի շերտի կանաչապատ զանգվածի (չիմ) տեղափոխումը։

Բեռնատարները տեղափոխվել են Ոստիկանության հատուկ պահպանվող տարածքներ։

Զուգահեռ իրականացվող փոշու արտանետումների նվազեցմանն ուղղված ստուգայցերի ընթացքում հայտնաբերվել է նաև առանց անթափանց ծածկոցի սորուն նյութեր տեղափոխող 8 բեռնատար։

Բոլոր իրավախախտները կենթարկվեն վարչական պատասխանատվության։

Շուրջօրյա վերահսկողությունը շարունակվում է։