2024-ի հունվար-մայիսին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունն աճել է 27․3%-ով

2024-ի հունվար-մայիսին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունն աճել է 27․3%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 129,997.5 տոննա պղնձի խտանյութ։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատությամբ՝ արտադրության ծավալն աճել է շուրջ 27․3%-ով։

Միևնույն ժամանակ, ցինկի խտանյութի արտադրությունը աճել է 9․3%-ով և կազմել 4,420.0 տոննա, իսկ մոլիբդենի խտանյութինն նվազել է 19․9%-ով՝ կազմելով 6,686.9 տոննա։

Ֆեռոմոլիբդենի արտադրությունը նվազել է 45.8%-ով և կազմել 1,996.8 տոննա, պողպատե խողովակների արտադրությունն աճել է 41․6%-ով և կազմել 9,002.3 տոննա, իսկ ալյումինե նրբաթիթեղի արտադրությունը նվազել է 32%-ով՝ կազմելով 8,271.1 տոննա։

Աղբյուրը`   b24.am