ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 2024 թ. հունիսին կատարած աշխատանքների հաշվետվություն

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 2024 թ. հունիսին կատարած աշխատանքների հաշվետվություն

ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով իրականացված վերահսկողական և/կամ օրենքով սահմանված այլ գործառույթների իրականացման ընթացքում արձանագրվել է 166 դեպք:

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 53 դեպք։
Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 86 հաշվարկ՝ 187.886.718 ՀՀ դրամի չափով։
Հարուցվել է 9 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 11 որոշում, նշանակվել 1.100.000  ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ 
Կարճվել է 3 վարչական վարույթ:

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ 
Արձանագրվել է 8 դեպք։ 
Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 1 հաշվարկ՝ 38.000 ՀՀ դրամի չափով։ 
Հարուցվել է 8 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 4 որոշում, նշանակվել 440.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ 
Կարճվել է 2 վարչական վարույթ:

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ 
Արձանագրվել է 59 դեպք։ 
Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 3 հաշվարկ՝ 454.525 ՀՀ դրամի չափով։ 
Հարուցվել է 49 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 25 որոշում, նշանակվել 2.730.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ 
Կարճվել է 39 վարչական վարույթ:

Ընդերքի պահպանության ոլորտ 
Արձանագրվել է 2 դեպք։
Հարուցվել է 2 վարչական վարույթ։

Պետական փորձաքննություններ 
Արձանագրվել է 9 դեպք։ 
Հարուցվել է 9 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 2 որոշում, նշանակվել 5.200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ 
Կարճվել է 2 վարչական վարույթ:

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում կամ աղավաղված ներկայացում 
Արձանագրվել է 2 դեպք։ 
Հարուցվել է 2 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 17 որոշում, նշանակվել 1.230.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ 
Կարճվել է 8 վարչական վարույթ:

Չափագրում 
Իրականացվել է թվով 7 չափագրման աշխատանք՝ ապօրինի ընդերքօգտագործման դեպքերով։

Ստուգում 
ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 26 հանձնարարագիր։
Իրականացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի 22 հաշվարկ՝ 165.198.543 ՀՀ դրամի չափով։ 
Կայացվել է տույժ նշանակելու մասին 45 որոշում, նշանակվել 11.410.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Գործունեության կասեցում 
6 տնտեսավարող սուբյեկտի գործունեության կասեցում՝

  • առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության – 4, 
  • առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետման թույլտվության - 2,

Տրվել է պարտադիր կատարման 14 հանձնարարական՝

  • վտանգավոր նյութեր, արտադրության ու սպառման թափոններ -6 
  • հողերի օգտագործման և պահպանության -1, 
  • պետական փորձաքննություններ-2, 
  • ջրային ռեսուրսների օգտագործում և պահպանություն - 1,
  • ընդերքօգտագործման և ընդերքի պահպանություն - 4։

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 20 գործ (բռնագանձման ենթակա գումարի չափը՝ 6.554.984 ՀՀ դրամ)։

ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 24.628.196 ՀՀ դրամ: