Visa-ն Հայաստանում իր պրեմիում դասի քարտապանների համար գործարկում է «Արտոնությունների աշխարհ» ծրագիրը

Visa-ն Հայաստանում իր պրեմիում դասի քարտապանների համար գործարկում է «Արտոնությունների աշխարհ» ծրագիրը

Հայաստանում իր գործունեության 20-ամյակի առթիվ  Visa-ն հայտարարում է «Արտոնությունների աշխարհ» (The World of Privileges) հավատարմության ծրագրի մասին, որը երկրի բոլոր Visa Premium քարտապաններին հնարավորություն կտա օգտվել գործընկեր ընկերությունների տարբեր ապրանքների ու ծառայությունների համար բացառիկ զեղչերից, բոնուսներից և ակցիաներից։

Visa-ն շարունակում է իր սպառողներին արտոնությունների տրամադրումը՝ Կովկասյան տարածաշրջանում խթանելով էլեկտրոնային առևտուրն ու թվային վճարումները, և Հայաստանում ներդնում է առաջարկների ու արտոնությունների նոր հարթակ՝ «Արտոնությունների աշխարհ» հավատարմության ծրագիրը: Հարթակը ներկայացնում է Visa Premium, այդ թվում՝ Visa Gold, Visa Platinum, Visa Signature և Visa Infinite քարտապանների համար գործընկեր ընկերությունների բոլոր բացառիկ առաջարկներն ու ակցիաները։

«Արտոնությունների աշխարհ» հավատարմության ծրագիրը ծառայում է որպես Visa Premium քարտապաններին հավելյալ ծառայություններ և արտոնություններ տրամադրելու լրացուցիչ գործիք: Visa-ն միավորել է Հայաստանում գործող ավելի քան 30 առևտրային ընկերություն և 50 վայր, որոնք ներգրավված են տարբեր ծախսային կատեգորիաներում. ռեստորաններ, հյուրընկալության ծառայություններ, նորաձև հագուստի մանրածախ առևտուր, գեղեցկություն և նորաձևություն, էլեկտրոնիկա, ավտոարդյունաբերություն: Ծրագրի մասին առավել մանրամասն տեղեկատվությունը հասանելի է Visa-ի պաշտոնական կայքում: