Մարզպետ Դավիթ Խուդաթյանը այցելել է Արաքս համայնքի Արաքս և Ջրարբի բնակավայրեր

Մարզպետ Դավիթ Խուդաթյանը այցելել է  Արաքս համայնքի Արաքս և Ջրարբի բնակավայրեր
Աշխատանքային օրվա ընթացքում այցելեցի Արաքս համայնքի Արաքս և Ջրարբի բնակավայրեր՝ հետևելու սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքին և արդյունքներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է արել Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդթյանը։
Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանի, մարզպետի տեղակալ Խաչատուր Մկրտչյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ նախ այցելեցի Ջրարբի բնակավայր, որտեղ պետական ծրագրով բարեկարգվել է մանկապարտեզի բակը։
Ենթածրագրի ընդհանուր պայմանագրային արժեքը կազմել է 24.6 միլիոն դրամ, որը ֆինանսավորվել է 70% կառավարության, 30% համայնքի համաֆինանսավորմամբ։
Այցելեցի նաև մանկապարտեզ, ծանոթացա շենքային պայմաններին, առկա ռեսուրսներին։
Համայնքային այցի շրջանակում եղա նաև Արաքս սահմանամերձ բնակավայրում, որտեղ 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացվում են մշակույթի տան երկրորդ հարկի վերանորոգման աշխատանքները:
Մշակույթի տան երկրորդ հարկի վերանորոգման ծրագրի արժեքը կազմում է 50.1 միլիոն դրամ, որը ֆինանսավորվելու է 60% պետական, 40% համայնքային բյուջեներից:
Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են:
Նշեմ, որ 2024 թվականի սուբվենցիոն ծրագրով հաստատվել է նաև մշակույթի տան առաջին հարկի վերանորոգման ենթածրագիրը՝ 109.9 միլիոն դրամ արժեքով:
Շինարարական աշխատանքները կմեկնակրեն առաջիկա ամիսներին:
Շինարարական բոլոր օբյեկտներում զրուցեցի շինարարների հետ` կարևորելով շինարարական աշխատանքների որակը, թերությունների շտկումը և նախանշված ժամկետների պահպանումը:
Շրջայցի վերջում այցելեցի Արաքսի միջնակարգ դպրոց, տնօրենի ուղեկցությամբ շրջեցի դպրոցում, ծանոթացա շենքային պայմաններին, առկա նյութատեխնիկական բազային, իրականացվող կրթական ծրագրերին։