Վրաստանի բնապահպանական վերահսկողության դեպարտամենտի տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերի 4-ից մինչև 2024 թվականի հուլիսի 4-ը հայտնաբերվել է տրանսպորտային միջոցների համար արտանետվող գազերի սահմանված ստանդարտներին չհամապատասխանելու 6189 դեպք,- գրում է Newstbilisi.info-ն։Գերատեսչության տվյալներով՝ ամենաշատ խախտումները՝ 2946, գրանցվել են Թբիլիսիում, 1242-ը՝ Քութայիսիում, 1051-ը՝ Բաթումիում, 950-ը՝ Ռուսթավի քաղաքում։ Բնապահպանական վերահսկողության վարչության աշխատակիցների կողմից տուգանված 6189 իրավախախտներից 5405-ը ֆիզիկական, 784-ը՝ իրավաբանական անձինք։ Ավտոմեքենաների վարորդների նկատմամբ կիրառվել է 3837 տուգանք, երթուղայինների վարորդների նկատմամբ՝ 2086, բեռնատարների վարորդների նկատմամբ՝ 259, ավտոբուսների վարորդների նկատմամբ՝ 7 տուգանք։ Նշվում է, որ ավտոտրանսպորտայինմիջոցներիարտանետումների՝ օրենսդրությամբսահմանվածնորմըչպահպանելուհամարֆիզիկականանձիդեպքումտուգանքիչափնառաջին անգամ կազմումէ 100 լարի, երկրորդ անգամ՝ 300 լարի և 600 լարի՝ երրորդ անգամ:Իրավաբանականանձիդեպքում տուգանքըկազմումէ 500, 1500 և 3000 լարի:Եթե տուգանքըվճարվի10օրվաընթացքում, ապա տուգանքիգումարըկկրճատվի20%-ով:Աղբյուրը՝ banksnews.am