Չինաստանը BRICS-ին կոչ է անում բարենպաստ պայմաններ ստեղծել բիզնեսի համար

Չինաստանը BRICS-ին կոչ է անում բարենպաստ պայմաններ ստեղծել բիզնեսի համար

BRICS-ի անդամ երկրները պետք է պայքարեն մատակարարման շղթաների խափանումների դեմ և ստեղծեն բիզնեսի համար բարենպաստ միջավայր: Այս մասին հայտարարել է Չինաստանի Ազգային Ժողովրդական Կոնգրեսի (Խորհրդարանի) մշտական ​​հանձնաժողովի նախագահ Ժաո Լեջին:

«Մենք պետք է պայքարենք անմիաբանության դեմ, մատակարարման շղթաների խաթարման դեմ, և պետք է ապահովենք բարենպաստ պայմաններ բիզնեսով զբաղվելու համար, նպաստենք հակամարտությունների լուծմանը, ապահովենք մեր վճարային համակարգերի միջև համատեղ և ներդաշնակ փոխգործակցությունը, համատեղ մշակենք արհեստական ​​բանականության տարբեր տեխնոլոգիաներ», – ասել է չինացի պաշտոնյան:

Ժաո Լեջիի խոսքով՝ BRICS-ի շրջանակներում համագործակցության հիմք ստեղծելու կարիք կա և պետք է արձագանքել այդ նկրտումներին զբոսաշրջության, սպորտի, արվեստի, երիտասարդության, կանանց օրակարգի ոլորտում:

Նրա խոսքով, խորհրդարանականներն ավելի շատ պետք է հանդես գան BRICS-ի շրջանակներում համագործակցությունը զարգացնելու տարբեր առաջարկներով:

«Մենք նաև պետք է ապահովենք մեր օրենսդիր մարմինների միջև համագործակցությունը», – ընդգծել է պաշտոնյան:

Աղբյուրը՝     b24.am