Հուլիսի 11-ին աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը
Հանրապետության նախագահին ուղեկցել եմ «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան, Արմավիրում տեղակայված ՊՆ զորամաս, Բաղրամյան համայնքի Լեռնագոգ բնակավայր, որտեղ Հայաստան համահայկական հիմնադրամը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների համար կառուցում է 14 բնակարան, գյուղի համար` 120 տեղ-հզորությամբ մանկապարտեզ:
Բաղրամյան համայնքում նախագահն այցելել է «Կարաս Վայնս» ՓԲԸ-ի Կարաս գինիների գործարան և «Վանանդ Ագրո» ընկերության նշի ինտենսիվ այգիներ:
Այցի ավարտին Վահագն Խաչատուրյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Արմավիրի մարզպետի աշխատակազմում, որին մասնակցել են մարզի համայնքների ղեկավարները, ուժային կառույցների ղեկավարները և մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները:
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում նախագահին եմ ներկայացրել 2023-2024 թվականների ընթացքում մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերը, անդրադարձ է կատարվել աշխատանքային այլ հարցերի: