Խորհրդատվություն՝ լիցենզավորման և հավաստագրման համար դիմողներին

Խորհրդատվություն՝ լիցենզավորման և հավաստագրման համար դիմողներին

Ինչպե՞ս դիմել գործող լիցենզիան նոր կարգի համաձայն դասակարգելու համար, ի՞նչ փաստաթղթեր ներկայացնել. այս և այլ հարցերի պատասխանները ստանալու համար քաղաքաշինության ոլորտի մասնագետները մասնակցել են Քաղաքաշինության կոմիտեի կազմակերպած իրազեկման հերթական հանդիպմանը, որն անցկացվել է Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում։

Ըստ Քաղաքաշինության կոմիտեի հաղորդագրության` կոմիտեի և urban.e-gov.am հարթակը սպասարկող մասնագետները ոլորտի ներկայացուցիչներին ծանոթացրել են հավաստագրման և լիցենզավորման համար առցանց դիմումներ ներկայացնելու կարգին, օրենսդրության նոր պահանջներին, աշխատանքային փորձի, կրթության վերաբերյալ հարցերին, պարզաբանել լիցենզիայի դասի ու հավաստագրի կարգի որոշման սկզբունքները։ Նրանք հորդորել են քաղաքաշինության բնագավառի կազմակերպություներին շտապել և դիմել վերալիցենզավորման համար, այլապես սեպտեմբերի 17-ից հետո նախկինում տրված լիցենզիան կդադարի գործել։

Խորհրդատվական հանդիպումներն անցկացվում են ամեն չորեքշաբթի՝ ժամը 16։00-ին, Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում։ Մասնակցելու համար անհրաժեշտ է առցանց հերթագրվել urban.e-gov.am հարթակում ստեղծված առանձին բաժնում։

Հիշեցնենք, որ օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ մինչև 2024թ սեպտեմբերի 17-ը քաղաքաշինության բնագավառում գործող կազմակերպությունները պետք է դիմեն լիցենզիան դասակարգելու համար։ Իսկ մինչ այդ, քաղաքաշինության բնագավառի մասնագետները պետք է հավաստագրվեն` լիցենզիայի ներդիրում որպես պատախանատու մասնագետ ընդգրկվելու համար։ Գործընթացները նկարագրված են անիմացիոն հոլովակում։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Քաղաքաշինության կոմիտեի  լիցենզավորման վարչություն (հեռ.  011  621  761,  011  621  763,  011  621  766, 011  621  730 և 011  621  812), իսկ տեխնիկական հարցերի դեպքում՝ «VX soft» ընկերություն (հեռ.  0-800-2020 և 58-59-80):