Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է

Երևանում հուլիսի 13-17-ի գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ։

07-12-yerevan.jpg (62 KB)

Հանրապետության տարածքում հուլիսի 13-17-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 19-24 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն հուլիսի 14-15-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։

Screenshot 2024-07-12 171411.png (206 KB)

Երևան քաղաքի հուլիսի 13-ի  բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան      37.9°C (1980թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան           13.0°C (1992թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան     25.2°C