ՀՀ ՏԿԵ նախարարությունում քննարկվել են «ԵՄ-ն hանուն կլիմայի դիմակայության» ծրագրի հիմնական գործողությունները

ՀՀ ՏԿԵ նախարարությունում քննարկվել են «ԵՄ-ն hանուն կլիմայի դիմակայության» ծրագրի հիմնական գործողությունները
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է «ԵՄ-ն hանուն կլիմայի դիմակայության» ծրագրի ներկայացուցիչներին՝ ծրագրի ղեկավար Օլիվեր Շյոնվենգերի գլխավորությամբ։
Ըստ ՏԿԵ նախարարության հաղորդագրության` նախարարի տեղակալը ողջունել է պատվիրակությանը և նշել, որ առկա է լավ համագործակցություն տարբեր ընթացիկ ծրագրերի շրջանակներում և հույս հայտնել, որ նոր ծրագրերը ավելի կամրապնդեն և կզարգացնեն երկկողմ հարաբերությունները:
Օլիվեր Շյոնվենգերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ այցի նպատակն է քննարկել «ԵՄ-ն hանուն կլիմայի դիմակայության» ծրագրի հիմնական գործողությունները, ՀՀ-ի համար ռազմավարական առաջնահերթությունները։

450694684_806780598305593_709501713322276274_n.jpg (129 KB)
Շյոնվենգերը ներկայացնելով ծրագիրը՝ շեշտել է, որ այն Արևելյան գործընկերության երկրներում դեկարբոնիզացման, կլիմայի դիմակայունության և էներգետիկ անվտանգության(EU4ClimateResilience) բազմադոնոր գործողություն է, որը Արևելյան գործընկերության երկրներում ProGress ծրագրի մասն է։
Այն համաֆինասնավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության շրջակա միջավայրի, բնության պահպանության, ատոմային անվտանգության և սպառողների պաշտպանության նախարարության (BMUV) կողմից։ Ծրագիրն իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության(ԳՄՀԸ/GIZ) և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) կողմից։

451245521_806780574972262_8232289095131976289_n (1).jpg (157 KB)

Տերտերյանը խոսել է կլիմայի փոփոխությունից, դրա արդյունքում առաջացած մարտահրավերներից, դրանց լուծման ճանապարհներից, ծրագրի շահառու համայնքների ընտրության չափորոշիչներից, ներկայացրել է Հայաստանի համար ռազմավարական առաջնահերթությունները, կարևորել է ծրագրի համայնքահեն լինելը և անհրաժեշտ համարել, որ այն ապահովի նախորդ ծրագրերի տրամաբանական շարունակականությունը։
Հանդիպման ավարտին քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող այլ հարցեր ևս: