Տավրոս Սափեյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության Բուրգ-լե-Վալանս քույր քաղաքի քաղաքապետ Մարլեն Մուղիեին

Տավրոս Սափեյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության Բուրգ-լե-Վալանս քույր քաղաքի քաղաքապետ Մարլեն Մուղիեին
Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ, Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության Բուրգ-լե-Վալանս քույր քաղաքի քաղաքապետ Մարլեն Մուղիեին։
Ուղերձում ասվում է.
«Հարգելի՛ տիկին Մուղիե, Թալինի բնակչության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ հանձինս Բուրգ-լե-Վալանսի բնակչությանը, Ֆրանսիայի Հանապետության Ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրվա կապակցությամբ։
Ի ուրախություն բոլորիս, Հայաստան-Ֆրանսիա կապն ու եղբայրական հարաբերությունները, քաղաքական երկխոսությունը և ամուր հիմքի վրա ձևավորված փոխվստահությունը շարունակական զարգացման և խորացման մեջ են։
Հենց այս համատեքստում, պետք է նշեմ, որ Թալին-Բուրգ լե Վալանս քույր քաղաքներն այս ընթացքում նույնպես որդեգրել են հարգալից, փոխհամաձայնեցված, համագործակցային և բարեկամական սկզբունքներ, որոնք բարձր մակարդակի վրա լինելով շարունակում են ամուր կապ հաստատել մեր երկու քաղաքների միջև։ Ձևավորված ամուր կապի ու եղբայրական հարաբերությունների մասին են փաստում Թալին-Բուրգ լե Վալանս մշտական համագործակցությունները, հանդիպումները, անցած և առաջիկա փոխայցելությունները։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով ավելի կխորացնենք և կամրապնդենք մեր քաղաքների կապը՝ ի շահ մեր երկու քաղաքների բնակիչների։
Եվս մեկ անգամ շնորհավորելով Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ, Բուրգ լե Վալանսի և Ֆրանսիայի ողջ ժողովրդին մաղթում եմ բարօրություն, բարգավաճում և մեծ հաջողություններ»։