Հայաստանի բամկերի միություն. Բանկային համակարգի հիմնական ցուցանիշները 2024 թվականի առաջին կիսամյակում

Հայաստանի բամկերի միությունը ներկայացնում է Հայաստանի բանկային համակարգի 2024 թվականի առաջին կիսամյակի հիմնական ցուցանիշները։
2024 թվականի առաջին կիսամյակում ՀՀ առևտրային բանկերի.
- ընդհանուր կապիտալն ավելացել է շուրջ 167 մլրդ դրամով կամ 11.3%-ով և կազմում է 1 646 մլրդ դրամ,
- ընդհանուր ակտիվներն աճել են շուրջ 543 մլրդ դրամով կամ 5.9%-ով և կազմում են 9 728 մլրդ դրամ,
- վարկային ներդրումներն ավելացել են շուրջ 341 մլրդ դրամով կամ 6.8%-ով և կազմում են 5 372 մլրդ դրամ,
- ընդհանուր պարտավորություններն ավելացել են շուրջ 377 մլրդ դրամով կամ 4.9%-ով և կազմում են 8 082 մլրդ դրամ,
- պարտավորություններն հաճախորդների նկատմամբ ավելացել են շուրջ 198 մլրդ դրամով կամ 3․6%-ով և կազմում են 5 713 մլրդ դրամ։
2024 թվականիի 1-ին կիսամյակում բանկային համակարգն ապահովել է շուրջ 172 մլրդ դրամի շահույթ, որը 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 30 մլրդ դրամով կամ 21․2%-ով: