Արմինֆո. Հայաստանի բանկերին հաջողվել է պահպանել շահույթի երկնիշ աճը՝ վարկավորման ակտիվացման շնորհիվ

Հայաստանի բանկերի զուտ շահույթը 2024 թվականի առաջին կիսամյակում աճել է տարեկան 21,2%-ով (նախորդ տարվա 25% աճի դիմաց)՝ գերազանցելով 172.1 մլրդ դրամը (443.5 մլն դոլար)։ Զուտ շահույթի դրական դինամիկան պահպանել բանկերին հաջողվել է վարկային պորտֆելի տարեկան աճի 15%-ից մինչեւ 20% արագացման շնորհիվ՝ ապահովելով 5.4 տրլն դրամ ($13.8 մլրդ) ծավալ: Այդ մասին են վկայում ԱրմԻնֆո-ի պատրաստած Հայաստանի բանկերի Էքսպրեսս-ռենքինգի 30.06.2024 թ. տվյալները։
Սակայն, եռամսյակային կտրվածքով, զուտ շահույթի աճի տեմպերը խիստ դանդաղել են՝ 1-ին եռամսյակում 5,6 անգամից մինչեւ 7,1 տոկոս՝ 2-րդ եռամսյակում, մինչդեռ, մեկ տարի առաջ արձանագրվել էր աճի որոշ արագացում՝ 1,5 տոկոսից մինչեւ 5,2 տոկոս։ Ընդ որում, շահույթի նման եռամսյակային աճը բխում էր վարկային պորտֆելի աճի 1,6% - ից մինչև 6% արագացումից։
Հատկանշական է, որ տոկոսային եկամուտների տարեկան երկնիշ աճը պահպանվել է տեմպերի աննշան դանդաղումով ՝ 24%-ից մինչեւ 20,8%, ինչին զուգահեռ ոչ տոկոսային եկամուտների դինամիկան ծավալվել է 32% անկումից դեպի 17,3% աճ: Որպես արդյունք, տոկոսային եկամուտների օգտին խզումը 2023թ. առաջին կիսամյակի 2,7 անգամից ավելացել է մինչև 2,8 անգամ։ Արդյունքում՝ ընդհանուր եկամուտներում տոկոսային եկամուտների դոմինանտը տարվա ընթացքում աճել է 72% - ից մինչև 73%, իսկ ոչ տոկոսային եկամուտների մասնաբաժինը նվազել է 27% - ից մինչև 26% ։
Արմինֆո-ի վերլուծաբանների կարծիքով, վարկային պորտֆելի տարեկան նկատելի աճն արագացել է կորպորատիվ վարկավորման թրենդի բարելավման շնորհիվ' անկումից հասնելով երկնիշ աճի: Ինչին զուգահեռ պահպանվում են սպառողական վարկավորման և հիփոթեքի վերընթաց երկնիշ աճի տեմպերը, ինչի մասին վկայում է նախորդ ժամանակահատվածում դինամիկայի փոփոխությունը։
Վարկային պորտֆելի զգալի աճն, իր հերթին, հանգեցրել է ակտիվների երկնիշ աճի՝ ապահովելով դրանք 9.7 տրլն դրամի ($25.1 մլրդ) մակարդակում։ Դրանց կառուցվածքում վարկային ներդրումների և այլ վարկերի մասնաբաժինը 53,3%-ից հասել է 55,3%-ի: Ընդ ոորում, արժեթղթերում ներդրումների մասնաբաժինը մեկ տարում գրեթե չի փոխվել՝ 20,5%-ից հասնելով 20,7%-ի:
Կարինա Մելիքյան
Աղբյուրը` finport.am