Բերդ համայնքում մեկնարկել և ընթացքի մեջ է հացահատիկի բերքահավաքը

Բերդ համայնքում մեկնարկել և ընթացքի մեջ է հացահատիկի բերքահավաքը
Համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Աղստև» մասնաճյուղի «Բերդ» էլեկտրացանցի պետ Անուշավան Մանուչարյանի, համայնքի ղեկավարի տեղակալ Մհեր Պապյանի, #Պառավաքար, #Վերին #Ծաղկավան, #Վարագավան գյուղերի վարչական ղեկավարներ Սարգիս Մարգարյանի, Աղասի Ղազարյանի և Արմեն Աբրահամյանի ուղեկցութամբ այցելել է նշված բնակավայրեր՝ հետևելու բերքահավաքի ընթացքին: Այս մասին տեղեկանում ենք Բերդի համայնքապետարանից։
Նշենք, որ բերքահավաքն արդեն ավարտվել է Պառավաքար և #Չինարի բնակավայրերում:
Համայնքի հացահատիկահավաք կոմբայնները սարքին վիճակում են, և նրանց տեղաշարժը բնակավայրերում իրականացվում է ըստ ժամանակացույցի:
Բերքահավաքի ընթացքին կանդրադառնանք մեր առաջիկա հրապարակումներում: