Հնդկաստանը ցանկանում է բացահայտել հազվագյուտ մետաղների հանքավայրերը Խաղաղ օվկիանոսում
Հնդկաստանը հայտ կներկայացնի ISA-ին՝ Խաղաղ օվկիանոսում ֆերոմանգանի հանքավայրերի հետախուզման լիցենզիա ստանալու համար։ Այս մասին, B24–ի հաղորդմամբ, հայտնում է Reuters-ը:
Գործակալության տվյալներով՝ Հնդկաստանը նախատեսում է հետախուզել Կլարիոն-Կլիպերտոն ստորջրյա գոտին, որտեղ գտնվում են մանգան, նիկել, պղինձ և կոբալտ պարունակող բազմամետաղային հանգույցների մեծ ծավալներ։ Բնական ռեսուրսների ուսումնասիրությունն ավարտելուց հետո Հնդկաստանին կպահանջվի 3-4 տարի՝ օվկիանոսի հատակից մետաղներ հանելու տեխնոլոգիաներին տիրապետելու համար:
Մայիսին էլ Հնդկաստանը դիմել էր Հնդկական օվկիանոսի տակ գտնվող կոբալտի և մանգանի հանքավայրերի հետախուզման նոր լիցենզիաների համար: Նախատեսվում է երկրաբանական հետախուզական աշխատանքներ իրականացնել Հնդկական օվկիանոսի հյուսիս-արևմուտքում գտնվող ստորջրյա Կարլսբերգ լեռնաշղթայի և Աֆանասի Նիկիտին լեռան տարածքներում: Կոբալտը և մանգանը օգտագործվում են էլեկտրական մեքենաների և արևային պանելների համար մարտկոցներ մարտկոցներ պատրաստելու համար:
Ներկայումս Հնդկաստանը ունի երկու ISA լիցենզիա՝ Հնդկական օվկիանոսի հատակին բազմամետաղային հանքաքարեր որոնելու համար: Արտոնագրով հետազոտման համար նախատեսված հատվածների ընդհանուր մակերեսը կազմում է 75 հազար կմ, որից Հնդկաստանը մետաղների փորձնական արդյունահանում է իրականացնում 18 հազար կմ-ով: Այս լիցենզիաների ժամկետը լրանում է 2027 և 2031 թվականներին: