Մարզպետ Կառլեն Մկրտչյանն այցելել է Վերին Արտաշատ բնակավայր

Մարզպետ Կառլեն Մկրտչյանն  այցելել է Վերին Արտաշատ բնակավայր
Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանն այցելել է Վերին Արտաշատ բնակավայր, որտեղ բարեկարգվել և ասֆալտատատվել են ևս 2 փողոցներ՝ ընդհանուր 320 գծամետր երկարությամբ:
Աշխատանքներն իրականացվել են համայնքային միջոցներով` շուրջ 17 մլն դրամ ընդհանուր արժողությամբ։
Բնակավայրի հիշյալ երկրորդական փողոցները խիստ անբարեկարգ վիճակում էին գտնվում, դրանք միանում են կենտրոնական փողոցին և գերեզմանատուն տանող ճանապարհին։
Համայնքի ղեկավարը շրջել և դիտարկել է աշխատանքների որակը։