Արտաշատ համայնքում շարունակվում են հակակարկտային նոր կայանների տեղադրման աշխատանքները

Արտաշատ համայնքում շարունակվում են հակակարկտային նոր կայանների տեղադրման աշխատանքներն այն բնակավայրերում, որտեղ դրանք դեռևս առկա չէին:
Եվս 9 կայաններ են տեղադրվել Նշավան, Ջրաշեն, Դիմիտրով, Մրգավետ, Դիտակ, Դալար, Բերդիկ և Բարձրաշեն բնակավայրերում:
Աշխատանքներն իրականացվել են համայնքային բյուջեից հատկացված միջոցներով:
Հակակարկտային կայանների ավելացմամբ հնարավոր կլինի ողջ համայնքի վարչական տարածքում մթնոլորտային վտանգավոր երևույթների դեմ տարվող ակտիվ ներգործման աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնել: Ինչպես նաև համայնքի բնակավայրերում ցանքատարածությունների մշակումը հնարավորինս անվտանգ դարձնել` նվազագույնի հասցնելով կարկուտից գյուղատնտեսությանը հասցվող վնասները: