Տավուշի, Լոռու, Գեղարքունիքի մարզերի որոշ բնակավայրերում այսօր ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Տավուշի, Լոռու, Գեղարքունիքի մարզերի որոշ բնակավայրերում այսօր ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով.
  • հուլիսի 24-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի Բերդասար փողոցի և Թեղուտ բնակավայրի 11-րդ փողոցի գազասպառողների գազամատակարարումը, 
  • հուլիսի 24-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Մարգահովիտ բնակավայրի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը, 

  • հուլիսի 24-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Ազատության, Դեմիրճյան, Զորավար Անդրանիկի, Արծրունի եղբայրներ, Դաշտոյան, Կաբելագործների, Նալբանդյան, Բոշնաղյան, Պետրովի փողոցների, Հացառատ թաղամասի, Գանձակ և Ծաղկաշեն բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։