Այց «Խոսրովի անտառ»` հրդեհների առաջացման վտանգի կանխարգելման ուսումնասիրություններ իրականացնելու համար

Այց «Խոսրովի անտառ»` հրդեհների առաջացման վտանգի կանխարգելման ուսումնասիրություններ իրականացնելու համար
Արարատի մարզում անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների առաջացման, տարածման վտանգի կանխարգելման, դրանց հետևանքով բնակչությանը, բնությանը հասցվող վնասների ռիսկերի նվազեցման նպատակով ուսումնասիրություններ իրականացնելու համար օրերս Արարատի մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը, ՀՀ ՆԳՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության պետ Արսեն Ղուկասյանը այցելել են «Խոսրովի անտառ» պետական արգելոց։ 
Վերջիններիս ուղեկցել են ներկայացուցիչներ՝ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից և «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ից, ներկա են եղել նաև էկոպարեկները։
Ինչպես հաղորդում են Արարատի մարզպետի աշխատակազմից` այցի ընթացքում ուսումնասիրվել են ճանապարհների անցանելիությունը, տեղադրված ջրի բաքերի լցվածությունը, ինչպես նաև ուսումնասիրվել են «Խաչաձոր» տեղամասին հարակից «Ջղին» լճակներում ջրի առկայությունը, որտեղ ջրի ամբարման ուղղությամբ տարվա սկզբին տարվել են համապատասխան աշխատանքներ, արդյունքում պահեստավորվել է մոտ 10,000մ3 ջուր, որը կօգտագործվի հրդեհաշիջման նպատակով:
Ուսումնասիրության ընթացքում անտառամերձ բնակավայրերի բնակիչների հետ տարվել են բացատրական աշխատանքներ հրդեհային անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ, բաժանվել են նաև իրազեկման թերթիկներ։