Թիթեղյա ավտոտնակների ապամոնտաժման/տեղափոխման գործընթաց՝ «Անի» թաղամասի 5-րդ և 7-րդ փողոցներին հարակից շենքերի բակում

Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը մոտ մեկ ամիս առաջ համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ եղել էր «Անի» թաղամասի 5-րդ և 7-րդ փողոցներին հարակից շենքերի բակում:
Այցի հիմքում տվյալ հատվածում առկա թիթեղյա ավտոտնակները ապամոնտաժելու/տեղափոխելու և նույն այդ հատվածը համայնքի միջոցներով բարեկարգելու, խաղահրապարակներ և մարզահարապարակներ` ֆուտբոլ, բասկետբոլ, մարզական ձողեր տեղադրելու հարցերն են եղել:
Այսօր՝ հուլիսի 24-ին, մեկնարկել է տվյալ հատվածում տեղադրված թիթեղյա ավտոտնակների ապամոնտաժման/տեղափոխման գործընթացը:
Վերը նշված շենքերի հարակից բակի բարեկարգմամբ հիմք է դրվելու «Անի» թաղամասի մնացյալ շենքերի բակերը ավտոտնակներից ազատելու, խաղահրապարակներ, մարզահրապարակներ տեղադրելու և բակերի տարածքները ամբողջությամբ բնակիչներին վերադարձնելու գործընթացի: