Այսօր Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանն աշխատանքային այցով Սպանդարյան գյուղում էր

Այսօր Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանն աշխատանքային այցով Սպանդարյան գյուղում էր
Այսօր Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանն աշխատանքային այցով Սպանդարյան գյուղում էր։
Համայնքի ղեկավարը Վեոլիա Ջուր ՓԲԸ-ի Արթիկ շահագործման տեղամասի պետ Մխիթար Հունանյանի և վթարային խմբերի ղեկավար Արմեն Խաչատրյանի հետ Սպանդարյանում ծանոթացել է Վեոլիա Ջուր ՓԲԸ-ի կողմից գյուղը սնուցող ջրատարի հիմնանորոգման աշխատանքներին։
Ծրագրի շրջանակում հիմնանորոգվել է 1665 մետր ջրատար խողովակ, կատարվել են 800 մետր տնային միացումներ, տեղադրվել են 55 դիտահորեր։
Համայնքի ղեկավարը Վեոլիա Ջուր ՓԲԸ-ի Արթիկի մասնաճյուղի պատասխանատուների հետ շրջել է տարածքում, ծանոթացել կատարված աշխատանքին և իր խոսքում շնորհակալություն է հայտնել <<Վեոլիա Ջուր>> ՓԲԸ-ի գլխավոր տնօրինությանը, <<Հյուսիսային շահագործման տեղամասի>> տնօրեն Արայիկ Եղիկյանին, <<Արթիկ շահագործման տեղամասի>> տնօրինությանը և աշխատակիցներին` ծրագիրը Սպանդարյան գյուղում իրականացնելու համար։
Համայնքի ղեկավարը գյուղում հանդիպել է բնակիչներին, զրուցել նրանց հետ, պատասխանել հուզող հարցերին։