Շենգավիթում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացնում է Երևանում մթնոլորտային օդի որակը. հուլիսի 18-24-ը (2024թ.).
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում հուլիսի 18-ին, 20-ին, 22-ին և 24-ին, Շենգավիթում՝ հուլիսի 21-ին և 22-ին, Նոր Նորքում՝ հուլիսի 18-ին և 24-ին, Արաբկիրում՝ չի գերազանցել։