Գուրգեն Մարտիրոսյանն այցելել է Գավառի երիտասարդների տան ճամբարականներին

Գուրգեն Մարտիրոսյանն այցելել է Գավառի երիտասարդների տան ճամբարականներին
Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանն այցելեց «Գավառի երիտասարդների տուն բաց երիտասարդական կենտրոնի» ճամբարականներին։
Հնգօրյա բակային ճամբարն իրականացվում է արդեն 2-րդ տարին․ նախաձեռնությունը կենտրոնինն է, կյանքի է կոչվել Գավառի համայնքապետարանի ֆինանսական աջակցությամբ։
Ճամբարում ներգրավված են Գավառ համայնքի 10-12 տարեկան 30 դեռահասներ և 15 ջոկատավարներ ու կազմակերպիչներ, ովքեր կենտրոնի երիտասարդ շահառուներն են։
Ճամբարն այս տարի իրականացվում է «Ոսկե բանալի» կարգախոսով։ Երեք ջոկատները հինգ օրերի ընթացքում ինտելեկտուալ, սպորտային, գեղարվեստական մրցույթների միջոցով պայքարելու են ոսկե բանալին վերցնելու համար։
Գուրգեն Մարտիրոսյանը ողջունեց ճամբարականներին, հետաքրքրվեց նրանց առօրյայով և բովանդակալից ընթացք մաղթեց ճամբարի հետագա օրերին։
Այնուհետև համայնքի ղեկավարը շրջայց կատարեց կենտրոնի շենքում , ծանոթացավ Գավառի երիտասարդների տան Ամերիկյան խաղաղության կորպուսի կամավոր Քեյթլին Փաուելի հետ, ով ևս ներգրավված է ճամաբարի կազմակերպչական աշխատանքներում։