300 բնակարան հատուկ գնով․ էքսկլյուզիվ առաջարկ ՄԼ Մայնինգից և Ամիօ Բանկից

300 բնակարան հատուկ գնով․ էքսկլյուզիվ առաջարկ ՄԼ Մայնինգից և Ամիօ Բանկից

Առնո Բաբաջանյան 42/5 հասցեում տեղի ունեացավ «Նոր Երևան» համալիրի 3-րդ բլոկի հիմնարկեքի արարողությունը:

Հիմնարկեքի արարողությունը սկսվեց քահանայի օրհնությամբ և շինարարության մեկնարկը տրվեց երեխաների կողմից համալիրը պատկերելով:

Արև, ամպեր, տուն, մայրիկ ու հայրիկ և բոլոր բնակարաններում շատ կոնֆետներ, ահա այսպես են պատկերել փոքրիկներն ապագա համալիրը կտավների վրա: Փոքրիկների նկարներն ամուր տեղ գտան շենքի հիմքում:

Ամիօ բանկն ու ՄԼ Մայնինգ ընկերությունը կնքեցին համագործակցության Հուշագիր՝ ազդարարելով «Նոր Երևան» համալիրում բնակարան ձեռք բերելու վիճակահանության 2-րդ փուլի մեկնարկը:

ՙՆախագծի մտահղացումն առաջացել է դեռևս 2021 թվականին, որի հիմքում ընկած է եղել բարձրակարգ նյութերով բարձրորակ շինարարությունը և նրբաճաշակ նախագիծը: Շնորհավորում եմ բոլորիս, հատկապես շահառուներին՝ մեր 3-րդ բլոկի հիմնարկեքի առթիվ՚,- ասել է ՄԼ Մայնինգի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարգարյանը:

ՙԱմիօ կոչվելու հենց առաջին օրվանից մենք փորձում ենք մեր հաճախորդներին ներկայացնել շուկայի լավագույն առաջարկներն ու հնարավորությունները: Այս համագործակցությունը մեզ համար շատ կարևոր է, այն թույլ կտա մեր հաճախորդներին զգալ իրենց բացառիկ և կնքել շահավետ գործարքներ՚- ասել է Ամիօ բանկի Մանրածախ բիզնեսի տնօրեն Սոֆյա Մաճկալյանը:

Ընկերությունների կողմից ստորագրված Հուշագրի շրջանակներում 300 բնակարան հնարավոր կլինի ձեռք բերել 1քմ չլսված 389 հազար դրամով:

Նախագծի շահառու կարող են դառնալ բոլոր հանրային ծառայողները, առողջապահության, կրթության, հանրային ծառայությունների, հանքարդյունաբերության ոլորտի աշխատակիցները և Ամիօ բանկի հաճախորդները անկախ վերոնշյալ պայմաններից:

Նախագծի մասնակցության հայտը կարող եք լրացնել հենց հիմա՝ noryerevan.com::

Համալիրը մեկ նպատակ ունի, ապահովելու ավելի գեղեցիկ կյանք իր բնակիչների համար:

Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: 

02.jpg (464 KB)

03.jpg (834 KB)