Modex. Ոչ ֆինանսական կազմակերպություններին տրամադրվող լիզինգի ծավալները աճում են

Modex. Ոչ ֆինանսական կազմակերպություններին տրամադրվող լիզինգի ծավալները աճում են
2024 թ-ի մայիսի վերջի դրությամբ ՀՀ ոչ ֆինանսական կազմակերպություններին տրամադրված լիզինգի ծավալը կազմել է շուրջ 82 միլիարդ դրամ՝ երեք անգամ ավել, քան 2022 թ-ի հունվարի վերջի դրությամբ։ Այս մասին տեղեկացնում է Մոդեքս խորհրդատվական ընկերությունը։
Լիզինգի ծավալները սկսել են կտրուկ աճել 2023թ-ի մայիսից, երբ կառավարությունը փոփոխություններ է իրականացրել 2020 թ-ին ներդրված արտադրողականության խթանման ծրագրում՝ ընդլայնելով շահառուների շրջանակը։
Նշենք, որ այս ծրագրի շրջանակներում տնտեսավարողներին տրամադրված լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորման համար 2023-ին կառավարությունը ծախսել է 1.8 անգամ ավելի շատ գումար, քան 2022-ին, իսկ 2024-ին նախատեսվում է նախորդ տարվա համեմատ կրկնապատկել աջակցության մեծությունը։
2024 թ-ի հունվարին ծրագրում կրկին կատարվել են լրացումներ՝ ընդլայնելով լիզինգի օգտագործման նպատակների շարքը։ Հաշվի առնելով այս փոփոխությունները, ինչպես նաև ծրագրի վերջնաժամկետը (2024 տարեվերջ)՝ կարելի է ակնկալել, որ ոչ ֆինանսական կազմակերպություններին տրամադրվող լիզինգի ծավալների աճը Հայաստանում կշարունակվի։

452324210_1281543183289571_1845401527462284845_n.jpg (39 KB)