Երևանում բնակարանների գներն ավելի բարձր են, քան Թբիլիսիում և Բաքվում

Երևանում բնակարանների գներն ավելի բարձր են, քան Թբիլիսիում և Բաքվում
Կյանքի որակի տվյալների աշխարհի ամենամեծ  բազայի՝ «Numbeo»-ի տվյալներով, Երևանի կենտրոնում բնակարանի 1քմ գինը ավելի բարձր է, քան Թբիլիսիում և Բաքվում:
Հարթակի տվյալներով` Երևանի կենտրոնում բնակարանի 1քմ վաճառվում է միջինը 3400 դոլարով, Թբիլիսիում՝ միջինը 2030 դոլարով, Բաքվում՝ միջինը 1800 դոլարով: Երևանը «առաջատարն» է նաև ծայրամասերում բնակարանի 1քմ վաճառքի գնով:
Երևանի կենտրոնում երեք սենյականոց բնակարան կարելի է վարձակալել ամսական միջինը 1600 դոլարով, կենտրոնից դուրս՝ 975 դոլարով, Թբիլիսիում՝ համապատասխանաբար միջինը 1355 դոլարով և կենտրոնից դուրս՝ 800 դոլարով, իսկ Բաքվում՝ ամսական միջինը 1930 դոլարով՝ կենտրոնում, իսկ կենտրոնից դուրս՝ 420 դոլարով։