Մի շարք պաշտոնատար անձիք ներկա են եղել Հրազդան համայնքի օրվան նվիրված հանդիսավոր տոնակատարությանը

Մի շարք պաշտոնատար անձիք ներկա են եղել Հրազդան համայնքի օրվան նվիրված հանդիսավոր տոնակատարությանը
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հուլիսի 28-ին ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի, Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանի, այլ պաշտոնատար անձանց հետ ներկա է եղել Հրազդան համայնքի օրվան նվիրված հանդիսավոր տոնակատարությանը:
Արամ Ղազարյանը համայնքի օրվա կապակցությամբ շնորհավորել է Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանին, Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանին, քաղաքացիներին՝ մաղթելով համայնքին շարունակական զարգացում, բնակիչներին՝ բարօրություն և բարեկեցություն:
Մարզպետ Արամ Ղազարյանը նաև շնորհակալագրով է պարգևատրել համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանին՝ Լոռու մարզի աղետից տուժած բնակավայրերին օգնելու նպատակով Հրազդան համայնքի կամավորական ուժերը համախմբելու, աղետի գոտում օպերատիվ աշխատանքներ իրականացնելու, անշահախնդիր ու անձնվեր գործունեության և մարդկային բարձր արժանիքներ դրսևորելու համար:
Անշահախնդիր կերպով կամավորական աշխատանքներին մասնակցելու համար մարզպետի շնորհակալագրերով են պարգևատրվել նաև «Կոմունալ տնտեսության, աղբահանության և սանմաքրման հիմնարկի» տնօրեն Վաղարշակ Պողոսյանը, մինի էքսկավատորի վարորդ Արմեն Սահակյանը, էքսկավատորի վարորդ Ահարոն Մկրտչյանը:
Հրազդանի օրվան նվիրված միջոցառումը հագեցած է եղել ուրախ համերգային ծրագրով, ցուցադրություններով, տոնավաճառով:
Պաշտոնյաները մասնակից են դարձել միջոցառումներին, շրջել տաղավարներով: