Շիրակի և Կոտայքի մարզերի որոշ բնակավայրերում այսօր ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Շիրակի և Կոտայքի մարզերի որոշ բնակավայրերում այսօր ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով, հուլիսի 30–ին.
  • ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Անի թաղամասի Պ.Սևակի, Մ.Ավետիսյան, Մ.Խորենացու, Ե.Չարենցի, Ա.Խաչատրյան, Տրդատ Ճարտարապետի, 3-րդ, 5-րդ, 7-րդ, 9-րդ, 11-րդ, 13-րդ փողոցների, հարակից փողոցների գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը,

  • ժամը 10։00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կոճոռ, Երիտասարդական, Կենտրոն թաղամասերի, Լեռնանիստ, Քաղսի, Սոլակ բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։