ՀՀ ռեզիդենտներին տրված ՓՄՁ վարկերի ծավալը կազմել է 2․39 տրլն դրամ

ՀՀ ռեզիդենտներին տրված ՓՄՁ վարկերի ծավալը կազմել է 2․39 տրլն դրամ

Ըստ ՀՀ կենտրոնական բանկի տվյալների` 2024 թ․-ի մայիսի դրությամբ ՀՀ ռեզիդենտներին տրված ՓՄՁ վարկերի ծավալը կազմել է 2,385,117 մլն դրամ։ 2023 թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 19․8%-ով։

Նույն ժամանակահատվածում ՓՄՁ դրամային վարկերի ծավալը կազմել է 747,822 մլն դրամ և տոկոսադրույքը կազմել է 12.97%։ Արտարժութային վարկերի ծավալը կազմել է 765,244 մլն դրամ, իսկ տոկոսադրույքը՝ 8.07%։

Պատկերը այլ է ՓՄՁ վարկերը ըստ տնտեսության ճյուղերի դասակարգելիս․

Առևտրի ոլորտին հատկացված վարկերի ծավալը կազմել է 363,575 մլն դրամ։ 2023 թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 8․5%-ով։

Շինարարության ոլորտ՝ 329,190 մլն դրամ։ 2023 թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 33․98%-ով։

Մշակող արդյունաբերության ոլորտ՝ 153,696 մլն դրամ։ 2023 թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 8․36%-ով։

Գյուղատնտեսության ոլորտ՝ 150,536 մլն դրամ։ 2023 թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 35%-ով։

Կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտ՝ 119,887 մլն դրամ։ 2023 թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 22․6%-ով։

Էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտ՝ 76,776 մլն դրամ։ 2023 թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 6․14%-ով։

Անշարժ գույքի հետ գործունեության ոլորտ՝ 72,169 մլն դրամ։ 2023 թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 99․2%-ով։

Փոխադրումների և պահեստային տնտեսության ոլորտ՝ 40,082 մլն դրամ։ 2023 թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 19․7%-ով։

Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեության ոլորտ՝ 26,951 մլն դրամ։ 2023 թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 4․4%-ով։ 

Մշակույթի, զվարճության, հանգստի ոլորտ՝ 18,926 մլն դրամ։ 2023 թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 4․98%-ով։

Տեղեկատվության և կապի ոլորտ՝ 13,992 մլն դրամ։ 2023 թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 27․3%-ով։

Հանքագործական արդյունաբերության ոլորտ՝ 10,545 մլն դրամ։ 2023 թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 6․17%-ով։

Տնտեսության այլ ճյուղեր՝ 136,738 մլն դրամ։ 2023 թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 3․13%-ով։

Աղբյուրը`   b24.am