Սևան համայնքին հարող լճափնյա տարածքներից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 հատ խեցգետնաորսիչ

Սևան համայնքին հարող լճափնյա տարածքներից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 հատ խեցգետնաորսիչ
Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Գեղարքունիքի և Կոտայքի մարզային վարչության Սևանի տեղամասի աշխատակիցների կողմից ձեռնարկած հերթական կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումների արդյունքում սույն թվականի օգոստոսի 1-ին Սևան համայնքին հարող լճափնյա տարածքներից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 հատ խեցգետնաորսիչ և 14 հատ ձկնորսական ցանց:
Հայտնաբերված խեցգետնաորսիչները և ձկնորսական ցանցերը տեղափոխվել են հատուկ պահպանվող տարածք, խեցգետինները բաց են թողնվել լիճ:
Իրականացվող կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումները կրում են շարունակական բնույթ: