Ընթացքի մեջ է Գավառ-Գեղարքունիք ճանապարհի շինարարությունը

Ընթացքի մեջ է Գավառ-Գեղարքունիք ճանապարհի շինարարությունը
Այս տարվա գարնանից ընթացքի մեջ է, դեռևս նախորդ տարվա նոյեմբերից մեկնարկած, Գավառ-Գեղարքունիք ավտոճանապարհի հիմնանորոգումը։
Ճանապարհն սպասարկում է Գավառ, Գանձակ, Սարուխան, Լանջաղբյուր և Գեղարքունիք համայնքները։
453849378_478289298153191_3921681042024680080_n.jpg (943 KB)
453977129_478289504819837_5334826993406413171_n.jpg (1.05 MB)
🔳12,9 կմ երկարությամբ ճանապարհահի որոշ հատվածներում կատարվել են ասֆալտբետոնյա շերտի քանդում, ջրահեռացման համակարգի և մետաղյա խողովակների հեռացում։ Այժմ միաժամանակ ընթանում են խրամուղիների փորման, վաքերի տեղադրման և ասֆալտապատման, ինչպես նաև նաև ճանապարհի վրա առկա 5 կամուրջների հիմնանորոգման աշխատանքներ։
🔳Ճանապարհի հիմնանորոգման ավարտից հետո կտեղադրվեն ճանապարհային նշաններ, կկատարվի գծանշում։
🔳Ճանապարի հիմնանորոգման պայմանագրային արժեքը կազմում է 3մլրդ 250մլն դրամ։
🔳Հատկացումը կատարվում է պետական բյուջեից։
🔳Կապալառուն՝ Գավառի ՃՇՇ ԲԲԸ-ն է։