Թուրքիան նավթի և գազի արդյունահանման էներգետիկ նավատորմ է գնել

Թուրքիան նավթի և գազի արդյունահանման էներգետիկ նավատորմ է գնել

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը X-ի իր սոցհաշվում կատարած գրառմամբ հայտնել է թուրքական կողմի գնած էներգետիկ նավատորմի մասին(FPSO)։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am:

FPSO –  նավթի և գազի արդյունահանման, պահպանման և բեռնաթափման համար նախատեսված լողացող պլատֆորմ/հարթակ, որը նաև անվանվում է էներգետիկ նավատորմ:

«Մեր լողացող արդյունաբերական պլատֆորմը Սինգապուրից ճանապարահվել է դեպի Թուրքիա: Մոտավորապես 2 ամիս նավարկելուց հետո այն կհասնի մեր երկիր»:

Բայրաքթարը նշել է, որ դրա շնորհիվ Թուրքիան կկարողանա օրական այնքան գազ արդյունահանել, որքան բավարար կլինի 5 մլն ընտանիքի կարիքները հոգալու համար:

Գրառմանը կից ներկայացվել է նաև «FPSO»-ի տեխնիկական բնութագիրը. այն ունի 298.045մ երկարություն, 56մ լայնություն, իսկ գազի արդյունաբերման կարողունակությունը գնահատվում է 10.5 մլն խմ։

Աղբյուրը՝    banksnews.am