Երևանի քաղաքապետարան. Երթևեկության փոփոխություն՝ Խանջյան և Ռուբինյանց փողոցներում

Երևանի քաղաքապետարան. Երթևեկության փոփոխություն՝ Խանջյան և Ռուբինյանց փողոցներում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս. թ. օգոստոսի 3-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Խանջյան և Ռուբինյանց փողոցներում: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ 

Մասնավորապես՝  Խանջյան փողոցի հ.29/1 հասցեի դիմացի ճանապարհահատվածում կարգելվի մեքենաների կանգառը:

Ռուբինյանց փողոցում ՝ Ռուբինյանց – Ռայնիսի փողոցների խաչմերուկից մինչև Ռուբինյանց փողոցի հ.23 հասցե երթևեկելի մասի երկու կողմերում կարգելվի 3.5 տոննայից ավելի առավելագույն բեռնվածության զանգված ունեցող բեռնատար մեքենաների կանգառը:

Միաժամանակ նշված ճանապարհահատվածներում կիրականացվի համապատասխան գծանշում և կտեղադրվեն ճանապարհային նշաններ: