Օգոստոսի 3-ից սեպտեմբերի 30-ը միակողմանի փակ են լինելու Իսակովի պող.–Աթենքի փող. խաչմերուկից Աթենքի փող.–Ծիծեռնակաբերդի խճ. խաչմերուկն ընկած հատվածները

Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի օգոստոսի 3-ից մինչև սեպտեմբերի 30-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն փուլ առ փուլ միակողմանի փակ է լինելու Իսակովի պող.–Աթենքի փող. խաչմերուկից մինչև Աթենքի փող.–Ծիծեռնակաբերդի խճ. խաչմերուկն ընկած ճանապարհահատվածները, այնուհետև՝ հետադարձ: Երթևեկությունը իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։
Երևանի քաղաքապետարանը հորդորում է վարորդներին՝ աշխատանքի արդյունավետությունն ապահովելու համար փոխադրամիջոցները չկայանել վերոնշյալ ճանապարահատվածի երթևեկելի մասում:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը: