Թթուջուր-Նավուր հանրապետական նշանակության ավտոճանապարհի 26 կմ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է

Հ-38, /Հ-30/-Թթուջուր-Նավուր-/Հ-36/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 26 կմ հատվածի հիմնանորոգումը ավարտական փուլում է: Այս մասին Իջևան կատարած այցի ընթացքում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ֆեյսբուքի իր էջում վարչապետը նշել է, որ ծրագրի արժեքը 3,6 մլդ դրամ է, որը հատկացվել է պետական բյուջեից։ Ճանապարհի ընդհանուր երկարությունը 26 կմ է։
Նա տեղեկացրել է, որ ընթացքի մեջ են նաեւ Թթուջուր-Նավուր ճանապարհի 1-ին տեղամասի՝ 15 կմ հատվածի շինաշխատանքները: Ծրագրի արժեքը 2,4 մլրդ դրամ է։
Ըստ վարչապետի` աշխատանքները կավարտվեն մինչ տարեվերջ: