Հայաստանում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով

ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է․
Երևանում օգոստոսի 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է քամու ուժգնացում երեկոյան ժամերին՝ 14-18 մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում օգոստոսի 5-9-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով։