Հայկական Կարմիր խաչից տեղեկացնում են.

Հայկական Կարմիր խաչից տեղեկացնում են.

Հայկական Կարմիր խաչից տեղեկացնում են, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցներ, մեր ստացած տեղեկատվությունների համաձայն, անծանոթ աղբյուրներ Հայկական Կարմիր խաչի ընկերության անունից զանգահարում են տարբեր մարդկանց և օգնության տրամադրման կեղծ նպատակով հավաքագրում են անձնական և բանկային տվյալներ։

Հակերային հարձակումներից պաշտպանվելու համար խնդրում ենք զերծ մնալ անծանոթներին անձնական և բանկային տվյալներ տրամադրելուց։ Հայկական Կարմիր խաչի ընկերությունն իր շահառուների հետ հեռախոսազանգերի միջոցով անձնական և բանկային տվյալներ երբեք չի քննարկում։

Հ․Գ․ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Հայկական Կարմիր խաչի ընկերության թեժ գծի հեռախոսահամարին 81 84: