Վրաստանում տեխնոլոգիական կենտրոն կբացվի
2025 թվականին Քութայիսիի նախկին խորհրդարանի շենքում տեխնոլոգիական կենտրոն կբացվի։ Այս մասին ասված է վարչապետ Իրակլի Կոբախիձեի ստորագրած հրամանագրում։
Նորարարության և տեխնոլոգիաների գործակալությանը կտրամադրվի 12 մլն լարի (4,4 մլն դոլար) անհրաժեշտ աշխատանքների համար։
Արեւմտյան Վրաստանի հսկայական շենքը, որը կառուցվել է Սահակաշվիլիի օրոք, չի շահագործվում ավելի քան չորս տարի այն պահից, երբ խորհրդարանը վերադարձավ Թբիլիսի:
2023 թվականին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարեց, որ շենքը կվերածվի տեխնոլոգիական կենտրոնի։
Աղբյուրը՝ banksnews.am