ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծակքար գյուղում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատմամբ հիմնանորոգվել են 6 և 8-րդ փողոցները, խմելու ջրատար է կառուցվել 8-րդ փողոցում։
Ծակքար գյուղում սուբվենցիոն երկու ծրագրերի իրականացման նպատակով ներդրվել է 94 միլիոն 905 հազար դրամ, որից 48 միլիոն 907 հազար 900 դրամը պետության, իսկ 45 միլիոն 92 հազար 100 դրամը Մարտունու համայնքապետարանի ներդրումն է։
126 Ծակքարի 6 և 8-րդ փողոցների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը 87 միլիոն 628 հազար դրամ է, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հուլիսից և ավարտվել նույն տարվա սեպտեմբերին։
Ծրագրի իրականացման արդյունքում Ծակքարի 6 և 8-րդ փողոցներն ասֆալտապատմամբ հիմնանորոգվել են 1350 գծամետր երկարությամբ և 5828 քառակուսի մետր մակերեսով։
Վերոնշյալ փողոցների բնակիչներն ասֆալտապատ ճանապարհից օգտվում են առաջին անգամ։
127 Ծակքարի 8-րդ փողոցի խմելու ջրատարի կառուցման պայմանագրային արժեքը կազմում է 7 միլիոն 277 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հուլիսից և ավարտվել նույն թվականի օգոստոսին։
Ծրագրի իրականացման արդյունքում 8-րդ փողոցում կառուցվել է 460 մետր երկարության խմելու ջրատար, ինչի շնորհիվ 108 տնտեսության ջրամատակարարումը հիմնովին բարելավվել է։