Հայտնի է iPhone 16-ի շնորհանդեսի ամսաթիվը

Apple-ը կներկայացնի iPhone 16 սմարթֆոնների շարքը սեպտեմբերի կեսերին։ Այս մասին հայտնում է 9to5Mac-ը։
2024թ. շնորհանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 10-ին։ Ըստ կանխատեսումների սմարթֆոնների նախնական պատվերները կբացվեն սեպտեմբերի 13-ին, իսկ առաջին գնորդները կկարողանան ստանալ իրենց գաջեթները սեպտեմբերի 20-ին։
Անցյալ ամսվա վերջին հայտնի էր դարձել, որ Apple Intelligence-ի վրա հիմնված գործառույթները հասանելի կլինեն iOS-ի, iPadOS-ի և macOS Sequoia-ի վրա միայն այս տարվա հոկտեմբերին։ Սակայն Bloomberg-ի լրագրող Մարկ Գուրմանը հայտնել է, որ AI գործառույթների հետաձգումը չի խանգարի Apple-ին սեպտեմբերին թողարկել նոր iPhone 16-ը։
Անցյալ շաբաթ Apple-ը հաստատել է, որ AI-ի գործառույթները կսկսեն տարածվել iPhone-ների վրա iOS 18.1-ի թողարկմամբ: Ինչից հետո Apple Intelligence-ի հղումներն անհետացել են iOS 18-ի նկարագրությունից, որը կթողարկվի սեպտեմբերին։
Ըստ կանխատեսումների, որ AI-ի առանձնահատկությունները մեծ դեր կխաղան iPhone 16-ը գնորդների համար ավելի գրավիչ դարձնելու գործում: